ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Քրդերն արդարանո ՞ւմ են

Քրդերն արդարանո ՞ւմ են
11.05.2013 | 12:42

Թուրք մտավորական, հայտնի իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն Հայոց Ցեղասպանության մասին նոր գիրք է հրատարակել: Գրող Գյուլչիչեք Գյունել Թեքինն իր` «Ինձ թաղեք առանց լողացնելու» վերտառությամբ գիրքը գրել է 126 ականատեսների կամ նրանց հարազատների հետ ունեցած զրույցների հիման վրա: Գրքում ներկայացվում է 1915-ի ցեղասպանության կենդանի վկաներից Մեհմեդե Էրսենի վկայությունը, որում նա պատմել է ցեղասպանության տարիներին Համիդիե գնդերում իր ծառայության ժամանակ տեսածների մասին: Նրա խոսքով` Հայոց ցեղասպանությունը ծրագրվել է Երիտթուրքերի կողմից, ովքեր քրդական ցեղերի առաջնորդներին համոզել են մասնակցել հայերի կոտորածներին: Ցեղասպանության մի այլ ականատես` Մելլե Ալի Յըլդըզը պատմում է, որ իշխանությունների կողմից քրդաբնակ շրջաններ ուղարկված թուրք իմամները հատուկ հրովարտակներ էին արձակում այն մասին, որ եթե քուրդը 7 հայի սպանի, նրա առաջ կփակվի դժոխքի դուռը, իսկ եթե 8 հայի սպանի, նրա առաջ կբացվի դրախտի դուռը: Նրա խոսքով` 147 քուրդ հոգևորականներ հայերին չկոտորելու համատեղ հրովարտակ են արձակել:
Նշենք, որ բոլորովին վերջերս քուրդ առաջնորդներից մեկը ներողություն էր խնդրել հայերից` ցեղասպանության տարիներին քուրդ ժողովրդի մասնակցության համար:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1994

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ